Բաց նամակ-ահազանգ վարչապետին՝ Եղվարդցիներից

Վարչապետ Կարեն Կարապետյանը երկրի տնտեսության զարգացման առաջնահերթ գործոն է համարում բիզնեսին չխանգարելը, նման հայտարություն վարչապետը արեց, երբ զրուցում էր հասարակ քաղաքացու հետ (https://168.am/2017/03/14/767144.html):

 





 Վարչապեստը, իհարե ոչինչ չի ասել՝ բիզնես ծրագրեր ու մշակովի այգիներ ոչնչացնnղների մասին, բայց այդ գործին լծված գործարարները հանգիստ իրենց  վտանգավոր բիզնեսն են  անում մեր երկրում`https://econews.am/?p=9221&l=am ու կառավարությունը այս առիթով ոչ մի հայտարարություն կամ գործողություն չի անում:

 

Անoրինական է , այո՝ https://econews.am/?p=9221&l=am

 

Պայթունավտանգ է, այո՝https://www.youtube.com/watch?v=5yoKjWLX2tM https://www.youtube.com/watch?v=wdoRlboqFIg, 

 

Կառավարությանը առնթեր մյուս գերատեսչություններից ևս ոչ մի արձագանք այն մասին, թե ինչպես պայթունավտանգ տարածքի կողքին պետք է ապրի հասարակ քաղաքացին: Ծառ տնկի աղտոտված ու թունավորված մթնոլորտում, բույս աճացնի և  երեխա մեծացնի:

 

Երեխա՝ ում ապահովությունը ոչ ոք չի ուզում երաշխավորել, որովհետև ինչ-որ գործարանի բիզնես նախագծերը երաշխավորողները, ավելի ինքնավստահ են ու վստահ, որ իրենց ոչ ոք ու ոչինչ չի խանգարի: «Արմօյլ» ընկերության ղեկավար Ալֆրեդ Աբեդին ասում է.

 

-«Գործարանը ունի հրշեջ ծառայության լուծումները»,-  իսկ մենք չենք ցանկանում, որ կրակ մարելու եղանակների մասին մտածենք, այլ առաջարկում՝ սպասվելիք հրդեհի պատճառները ոչնչացնել:  Պահպանել՝ տեղում եղած արտադրությունները ու աշխատատեղերը:

 

Պայթունավտանգ օբյեկտի տարածքում իրենց գործունեոությունն են ծավալում .

 

— «Շահնազարյան» գինու-կոնյակի գործարանը

 

-Անի կաթանամթերքի արտադրության գործարանը

 

-«Գարդենիա Լէբնիզ Ֆարմս»  ՍՊԸ-ն իր ընկույզի 30 ՀԱ այգիներով

 

-Ռիվալ ՍՊԸ-ն ECO չրերի արտադրությամբ

 

-Պահածոների գործարանը

 

-Տարածքում 100 հա  և ավելի մշակովի այգիներ կան ու ցանքատարածություններ, իսկ կառուցվելիք գործարանի կողքին մեծ գազալցակայան:

 

 Մենք  հասարակ քաղաքացիներս, խնդում ենք , որ «Էկոլոգիապես վտանգավոր այս գործարանի կառուցման աշխատանքները կազմակերպվի՝ ավելի նպատակահարմար մեկ այլ վայրում:

 

«Նատի» գյուղի բնակիչներ

 

 

 

 

 

 

13.10.17 | քաղաքականություն