Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումը.ՀՔԾ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է փետրվարի 16-ի ուշ Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումը։ 

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 16-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած թվով 4 հոգի մուտք են գործել Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ, հափշտակել կանխիկ գումար,  հեռախոսներ և այլ առարկաներ, անձնագիր և դիմել փախուստի։ Բռնության հետևանքով սեփականատիրոջը պատճառվել են մարմնական վնասվածքներ։ 

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տղամարդը և ընկերուհին ճանաչվել են տուժող։

Նախնական քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ  հանցագործություն կատարած անձինք բնակարան են մուտք գործել սեփականատիրոջ ծանոթուհուն տեսակցելու պատրվակով, պարզվել է նրանց ինքնությունը։ 

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 

տեղեկատվության և հասարակայնության 

հետ կապերի բաժին

 

 

28.02.17 | քաղաքականություն