«ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ» կերպարվեստի կենտրոնում տեղի ունեցավ նկարիչ, քանդակագործ Արման Համբարձումյանի անհատական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ» կերպարվեստի կենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության Հովհ . Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր երիտասարդ քանդակագործ, նկարիչ, տեղական և միջազգային նշանակության մրցույթների դափնեկիր Արման Համբարձումյանի անհատական ցուցահանդեսը:

Կենտրոնում կայացած ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել ժամանակակից հայ արվեստի ինքնատիպ մի դրսևորում, որը կարող է հետաքրքիր լինել ինչպես հայ, այնպես էլ այլազգի այցելուի համար:

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին շուրջ 20 քանդակ և գրաֆիկական աշխատանքներ, կրում է «Առասպելներ» խորագիրը:

Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայտնի քանդակագործներ, մտավորականներ, հյուրեր:

Ցուցահանդեսի բացման արարողոթյունը ուղեկցվեց Արմեն Հյուսնունցի և Վահագն Հայրապետյանի երաժշտական կատարումներով:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 17-ը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

03.12.15 | հասարակություն | քաղաքականություն