Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Բարկությունը զսպելու չորս միջոց

Երբ մարդը բարկանում է, նա ըստ էության, ագրեսիա է զգում ինչ-որ մեկի կամ ինչ որ բանի նկատմամբ՝ ցանկանալով հնարավորինս շուտ ոչնչացնել իր ատելության առարկան: Ընդ որում, փոքրիկ փոթորիկ է առաջանում, ադրենալին է արտադրվում, բարձրանում է զարկերակային ճնշումը, հաճախանում է սրտի բաբախյունը։ Մի խոսքով, կատարվում է այն ամենը, ինչ սովորաբար ուղեկցում է ուժեղ սթրեսին , երբ օրգանիզմը պատրաստ է մարտի նետվել կամ է փախուստի դիմել՝ ինքնագոյատեւման համար:

Սովորաբար բավականին բարդ է հասկանալ, թե հատկապես որ պահին է զայրույթ առաջանում, քանի որ դա, որպես կանոն, գրեթե անգիտակցաբար է կատարվում, ու մենք բարկությունը զգում ենք միայն այն պահին, երբ արդեն ամբողջովին համակված ենք դրանով: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հասարակ միջոց, որոնք կօգնեն զսպել բարկությունը եւ չարությունը:

1. Ավելի գիտակից եղեք

Եթե դուք հետեւեք ինքներդ ձեզ, ապա շուտով կտեսնեք, որ ուժեղ բարկությունը ձեզ մոտ առաջանում է նույնատեսակ իրավիճակներում ու հանգամանքներում: Իսկ ունենալով նման տեղեկություն՝ դուք արդեն կարող եք գտնել բարկության դեմ ձեր սեփական հակաթույնը եւ այդ իրավիճակները դիմավորել ավելի պատրաստված հոգեվիճակով:

2. Խնդրին նայեք ճանճի աչքերով

Եվս մեկ միջոց է բարկությանը կողմնակի հայացքով նայելը ու փորձել հասկանալ, թե ինչից է այն առաջանում: Շատ հաճախ մենք բարկանում ու ինքներս մեզ լարում ենք մանրուքների պատճառով ու արդեն հաջորդ օրը չենք կարողանում հիշել, թե ինչին էինք այդքան բուռն արձագանքում: Մինչդեռ մենք մինչ այդ արդեն հսկայական քանակության ուժեր ենք կորցնում ու մեզ հյուծված զգում: Այն պահին, երբ բարկությունը սկսում է համակել ձեզ, փորձեք իրավիճակը պատկերացնել սովորական ճանճի տեսակետից, որը նստած է պատին ու հետեւում է կատարվածին:

Ճանճի աշխարհում այն ամենը, ինչ կարեւոր է մեզ համար, ոչ մի նշանակություն չունի. նա պարզապես այդ ամենին կողքից է նայում:

Այս հասարակ մտավոր վարժությունը օգնում է, որ ուղեղը բացասական զգացմունքներից անցնի իրավիճակի ավելի սթափ գնահատականին: Հենց այդ ժամանակ էլ կարող եք ինքներդ ձեզ հարց տալ՝ «Իսկ առհասարակ արժե՞ այդքան բարկանալ այս պահին»:

3. Փորձեք տեսողական դարձնել ձեր զգացմունքները

Բարկության դեմ պայքարելու հոյակապ միջոց է մեր մտածելակերպի հնարավորությունների գործածումը: Օրինակ՝ դուք կարող եք ձեր բարկության զգացումը պատկերացնել ինչ որ ծավալուն կերպարով ու հետո թողնել որ այդ կերպարը հեռու տիեզերք թռչի կամ էլ այն վերածել ինչ -որ փոքր ու անվնաս բանի:

4. Հաշվեք մինչեւ 100-ը

Բարկությունը հաղթահարելու եւս մեկ դասական ձեւ. երբ հայտնվում է բարկությունը՝ գրոհելուց առաջ մի քիչ սպասեք ու պարզապես հաշվեք մինչեւ 100-ը, փորձելով հավասար շնչել ու հաշվել արտաշնչելիս:

 

Աղբյուրը՝ Kleo

24.11.15 | հասարակություն