Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Բարդ մարդկանց հետ երկխոսության կանոններ

1. Ցանկացած շփումից առաջ անհրաժեշտ է տրամադրվել, ինչպես որ գործիքն են լարում համերգից առաջ:

Կայուն դիրք գրավեք. այնպես նստեք կամ կանգնեք, որ հենարան, հավասարակշռություն զգաք: 

Խոսեք հասուն դիրքից` միայն այն, ինչին վստահ եք եւ ինչը ձեզ համար կարեւոր է, հիշեք, թե հանուն ինչի եք երկխոսության մեջ մտել:

Եթե հավանականություն կա, որ ձեզ կհրահրեն հուզականություն դրսեւորելու, աչքի առաջ մի կետ կամ հագուստի մանրամասն գտեք (կամ որեւէ հպում հորինեք), որոնք ձեզ համար կխորհրդանշեն կայունությունը եւ հավասարակշռությունը:

2. Մոտ մարդու հետ դժվար զրույց սկսելով` բարձրաձայն կամ մտքում ասեք. «Ես սկսում եմ խոսել նրա համար, որ շփման մեջ մնամ, որ քեզ հետ լինեմ, ոչ թե վիճեմ»:

Հիշեք, որ երկխոսությունը վարվում է ոչ նրա համար, որ հաղթեք ճակատամարտում, այլ նրա, որ համաժամանակեցնեք դիրքորոշումները: Երեխայի հետ շփման դեպքում մնացեք նրա աչքերի մակարդակում, դիպչեք մարմնին: Բարդ զրույցի ավարտին անպայման ասեք. «Ես քեզ հետ եմ»:

3. Շրջապատող մարդիկ իրավունք ունեն չհավատալու մեզ, չսիրելու, չհասկանալու եւ չհամաձայնելու մեզ հետ. ստիպված կլինեք դիմանալ դրան:

Ճշմարտությունը սուբյեկտիվ է: Երկխոսության մեջ ճշմարտություն փնտրեք, ի սկզբանե միավորող իմաստ` այն, ինչը բառերի հետեւում է: Դա հնարավոր է անել միայն հանգիստ վիճակում, հանգստությունից ռեսուրս քաղելով:

4. Յուրաքանչյուրն անկատարության, սխալների, մոլորության իրավունք ունի. դա չի վերացնում զրուցակցի հանդեպ նախնական հարգանքը:

Հիշեք, որ դուք էլ կարող եք անիրավացի լինել, ձեզ թույլ տվեք սովորել: Զրուցակիցների եւ ընդդիմախոսների հարգանքի պակասը մեր հանդեպ սկսվում է ինքներս մեր հանդեպ հարգանքի պակասից:

5. Յուրաքանչյուրն իր լեզուն ունի եւ իր խորհրդանշանային շարքը, հակազդելու իր արագությունը:

Ասվածը եւ լսվածը «անցնում է» մեր սուբյեկտիվ փորձառության եւ ընկալման միջով եւ ցրվում է լսած բառերը սեփական լեզվին փոխանցելիս:

Մի վախեցեք նորից հարցնել: Ձեզ եւ զրուցակցին ժամանակ տվեք «յուրացնելու» եւ մարսելու տեղեկությունները: Ավելի հաճախ ասացեք «ես» դերանունը «դու»-ի փոխարեն («ես զգում եմ», «ես վիրավորվում եմ», «ես չարանում եմ», «ես մտածում եմ»):

6. Մենք զրուցակցի վրա ենք պրոյեկտում մեր մտքերը, զգացմունքները, չդրսեւորված ցանկությունները եւ մեզ վրա, համապատասխանաբար, պրոյեկտում են:

Սովորեք տարբերել այդ պրոյեկցիաները եւ թույլ չտալ, որ ազդեն ինքնագնահատականի վրա:

7. Մենք վայրկենապես հասկանում ենք նրանց, ում հետ նույն հաճախության վրա ենք ապրում:

Խոսեք հասկանալի լեզվով, բայց նվազեցրեք ձեր «հաճախությունը»: Բարձրացեք մինչեւ ավելի բարձրադիր զրուցակցի մակարդակ եւ մի իջեք մինչեւ նրանք, ով փորձում է ձեզ մղել «իջնելու»:

8. Ակտիվ-ագրեսիվ մարդկանց հետ պետք է սովորել ժամանակին հրաժարվել շփումից, սեփական հաշվին չընդունել մեղադրանքները:

Նման մարդիկ թաքնվում են ընդհանուր ֆրազների եւ «մենք» դերանվան հետեւում, ավելի խոցելի կողմեր են գտնում:

Պասիվ-ագրեսիվ մարդկանց հետ շփման դեպքում նրանք նախընտրում են թիկունքում խոսել, հետեւից բառեր նետել. ջանացեք շփման մեջ իմաստային շեշտադրումներ անել:

Հետեւեք, որ զգացմունքներն արտահայտվեն: Մեղքի զգացում եւ հիպերակտիվություն մի հարուցեք, որոնք ստեղծում են պասիվ-ագրեսիվ մարդիկ: Բարդ շփումներից հետո հանգիստ, վերալիցքավորում է անհրաժեշտ:

9. Մի իջեք մինչեւ անձնական որակների քննարկում. խոսեք միայն փաստերի եւ իրադարձությունների մասին:

Գնահատելու հակումը դրսեւորվում է անզորությունից, որպես վերջին փաստարկ: Եթե երկխոսությունն այնուամենայնիվ վեճի եւ վիճաբանության է վերածվում, լիովին տարբեր հաճախություններ ենթադրելով, գործի դրեք հումորի զգացումը:

10. Մարդու հետ խոսելիս ամենակարեւորը հավանաբար նրա «վերին» մասին դիմելն է:

Երկխոսություն ստեղծեք սեփական «հասունությունից» նրա «հասունության» հետ: «Վերին ներուժին» դիմելն օգնում է դուրս գալ վնասվածքներից, սադրանքներից եւ կարծրատիպային հակազդեցություններից դուրս մակարդակի:

Մտովի ասեք զրուցակցին. «Ես քեզ տեսնում եմ», «Ինձ համար կարեւոր են քո մտքերը եւ քո ներկայությունը, նույնիսկ եթե ես քեզ հետ համամիտ չեմ»:

11. Կարեւոր է երկխոսությունն ավարտել կարողանալը. «շնորհակալություն», «մինչ հանդիպում», ցանկացած բառ, որն անկեղծ կհնչի այդ րոպեին, տեղին է:

Վերլուծեք անցած երկխոսությունները, ջանացեք դրանցից դասեր քաղել: Ինքնավստահ մարդը հանգիստ խոսում է այն մասին, ինչ զգում է, ինչ ակնկալում է, շնորհակալություն է հայտնում շփման եւ երկխոսության համար, կարողանում է հաճոյախոսություն ընդունել եւ անել հաճոյախոսություն:

Նյութը` Otvetnavse.com

17.09.16 | հասարակություն | քաղաքականություն