Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Բարբին սկսել է ավելի գեր, ցածրահասակ եւ սեւամորթ տիկնիկների արտադրությունը

1960-ականներից հնչած քննադատությունները տվել են իրենց արդյունքը:

Բարբի տիկնիկները մինչեւ վերջերս գեղեցիկ դիմագծերով, նիհար, շիկահեր խաղալիքներ էին, ինչը մասնագետների կարծիքով այնքան էլ բնական չէր եւ վնասակար ազդեցություն էր թողնում երեխաների հոգեբանական զարգացման վրա: Սակայն տարիների ընթացքում կուռք դարձած տիկինիկներն արդեն ենթարկվել են փոփոխությունների:

Խաղալիքներ արտադրող այս համաշխարհային ընկերությունը հայտարարել է, որ մեկնարկել է ավելի գեր, ցածրահասակ, տարբեր մաշկի գույնով եւ սանրվածքով  տիկնիկների արտադրությունը.

«Այո, միգուցե մենք փոքր-ինչ ուշացել ենք, բայց մեծ եւ հզոր ընկերություններում փոփոխություններ կատարելու համար շատ ժամանակ է պետք»,- նշել է ընկերության ղեկավար Էվելին Մացոկոն:

«Մենք հուսով ենք, որ տարբեր մարմնի կազմվածք, մաշկի գույն եւ սանրված ունեցող խաղալիքներն ավելի ճշգրիտ կարտացոլեն իրենց փոքրիկ տիրուհիների աշխարհը»,- մեջբերել է աղբյուրը:

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Huffington Post

 

29.01.16 | հասարակություն