Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: 

 

Հանդիպմանը քննարկվել են Լոռու մարզի եւ Արցախի շրջանների միջեւ փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է Լոռու մարզի եւ Մարտակերտի շրջանի միջեւ սերտ կապերի առկայությունը՝ հավելելով, որ երկու հայկական պետությունների վարչական միավորումների միջեւ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը թույլ է տալիս արդյունավետորեն կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր: 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

27.10.17 | քաղաքականություն