Բակո Սահակյանը ներկայացրել է նորանշանակ ղեկավարներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայություն ու Շահումյանի շրջվարչակազմ եւ այդ գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:

 

Նախագահը մաղթել է նրանց արդյունավետ աշխատանք, երախտագիտություն հայտնել վերոհիշյալ գերատեսչությունների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար:

26.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն