Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ սպաների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք նոր բազմահարկ բնակելի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի սպաների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվելիք  նոր բազմահարկ բնակելի շենքի  հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

 

    Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար  Վիտալի Գրիգորյանցին նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար` նշելով նման ծրագրերի պահանջվածությունն ու կարեւորությունը:

     Արարողությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

01.11.16 | քաղաքականություն