Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

 

 Քննարկվել են 2017 թվականին շրջաններում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր, որոնց կապակցությամբ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

 

 

 

25.02.17 | քաղաքականություն