Բաժանումների օգուտները տղամարդկանց եւ կանանց համար

Տղամարդիկ

Խնայողություն

Այժմ քո բյուջեին ավելացրու ռեստորանների, շրթներկների, փալասների փողը եւ կհասկանաս, որ հիմա կարող ես քեզ որեւէ գրավիչ հոբբի թույլ տալ:

Գուլպաները բնակարանում

Եթե դու սովոր չես սպասքը լվալ անմիջապես ուտելուց հետո եւ քեզ չեն շփոթեցնում գուլպաները, որոնք, հմ, ոչ իրենց տեղում են ընկած, այժմ ոչ ոք այդ մասին չի խոսի:

Սերիալներ

Այժմ նույնիսկ հեռախոսով չես լսի Comedy woman-ը կամ նման ինչ-որ բան: Կուզես` PSP խաղա, կուզես` ֆուտբոլ նայիր: Ուզում ես` պառկիր քնելու:

Ուրիշները

Նայիր ուրիշ աղջիկների, մտածիր ուրիշ աղջիկների մասին, հանդիպիր ուրիշ աղջիկների:

Կանայք

Խնայողություն

Նույն շրթներկները, շորիկները եւ այլն. այժմ դրանք քիչ են, չէ որ դու նրա համար էիր հագնվում, իսկ նա սրիկա է… Մի խոսքով, կզարմանաս, երբ դրանից մնա ընդամենը մի քանի տասնյակ հազար հատ:

Գուլպաները բնակարանում

Հիմա էլ ոչ մեկին պետք չէ հիշեցնել, որ սպասքը լվանա կամ էլ ինչ-որ մեկի փոխարեն լվալ դա, պետք չէ հիշեցնել, որ հավաքի գուլպաները, որպեսզի հետո լվանաք: Իսկական երջանկություն է:

Սերիալներ

Դու սիրելի սերիալները կդիտես ոչ թե քիթ մաքրելու ձայնի տակ, այլ հանգիստ, մի բաժակ ըմպելիքով եւ փոքրիկ բուտերբրոդներով: Լավ է, չէ՞:

Ուրիշները

Աշխարհը նրանով չի վերջանում, այնպես որ, այժմ դու հաստատ սխալներ թույլ չես տա եւ ամեն ինչ լավ կլինի: Իսկ եթե լուրջ, եթե օգուտն այդքան քիչ է, եւ պատճառն էլ հենց այդ օգուտն է, ավելի հեշտ չէ՞ ներել կամ փոխզիջումներ փնտրել: Լավ մտածեք: Արժե արդյոք բաժանվել ափսեի կամ մի զույգ գուլպայի պատճառով:

Աղբյուրը` Creu

09.09.16 | հասարակություն | սպորտ ֆուտբոլ