Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Բազմամրգային դիետա

Եթե դուք մրգերի սիրահար եք, հետեւեք այս սննդակարգին եւ վայելեք: Նարինջ, կիվի, խնձոր . սննդակարգի 10 օրերն աննկատ կանցնեն ձեզ համար:

Մրգերը ոչ միայն համեղ, այլեւ չափավոր կալորիական են, ճարպեր չեն պարունակում, փոխարենը հարուստ են օգտակար նյութերով, վիտամիններով, հանքանյութերով: Սնունդը լրացրեք բանջարեղենով, ոչ ճարպոտ մսով եւ ամբողջական ձավարեղենի փոքրիկ քանակությամբ, եւ այն բավականին հաշվեկշռված կլինի: Սակայն շաքարի, ալկոհոլի եւ ճարպերի մասին ստիպված կլինեք մոռանալ: Նման սննդակարգը թույլ կտա 4-5 կգ-ով նիհարել, բարելավել տրամադրությունը եւ ինքնազգացողությունը: 

Նախաճաշ. Մի բաժակ նարնջի հյութ

2 նախաճաշ. 4 ճաշի գդալ բրինձ՝ անանասով եւ կիվիով

Ճաշ. Բանջարեղենային աղցան, որն առավելապես կազմված է կանաչ, թարմ մրգերից, խաշած կաղամբ (բրոկկոլի եւ ծաղկակաղամբ), 200 գ խաշած, ոչ ճարպոտ միս: 

Հետճաշիկ. Մի բաժակ նարնջի, գազարի, անանասի եւ խնձորի հյութ: Հաց, մածուն:

Ընթրիք. Մրգային աղցան անանասով, նարնջով, կիվիով եւ խնձորով: Առանց ճարպի շոգեխաշած բանջարեղեն (սմբուկ, դդմիկ եւ այլն):

 

 

Աղբյուր` Dieta.ru

04.05.16 | հասարակություն