Բազմազավակ ընտանիքի փոքրիկը բուժման կարիք ունի, սակայն հարազատները չեն կարող հոգալ ծախսերը (տեսանյութ)

 

Անդրանիկ  Խոսրովի Թադևոսյանը ծնվել է 2010 թվականին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: Փոքրիկն արդեն կդառնա յոթ տարեկան, սակայն չի քայլում, չի խոսում, մտավորը չի համապատասխանում տարիքին, ունենում է ցնցումներ՝ գիտակցության կորստով: Ներկա հիվանդությունը նկատվել է 1,5-2 տարեկանում:

 

Բժիշկները հետազոտությունների արդյունքում չեն կարողացել ախտորոշել նրա հիվանդության բուն պատճառները, և փոքրիկը համապատասխան բուժում չի ստացել: Ընտանիքը սոցիալապես անապահով է, փոքրիկն էլ ընտանիքի չորրորդ զավակն է, չունենալով  պայմաններ չեն կարողացել փոքրիկին տանել համապատասխան վերականգնողական բուժումների: Արագածոտնի մարզի վերականգնողական Կոշի կենտրոնում բուժում ստանալու համար նրանք չունեն հնարավորւթյուն վճարումներ կատարելու և երեխային տեղափոխելու համար, այդիսկ պատճառով դիմում են հայրենակիցների աջակցությանը: 

Արդշինբանկում Անդրանիկի մայրիկի՝ Արևիկ Վարազդատի Գրիգորյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 

2476002417040000 ՀՀ դրամ

2476002417040030 ԱՄՆ դոլար

2476002417040010 ԵՎՐՈ

2476002417040020 ՌԴ ռուբլի

SWIFT:ASHBAM22

Ծնողների հեռախոսահամարներն են ՝ +37498 846 785, +37498 846 786:

 

23.02.17 | քաղաքականություն