Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել.ԱՀ ՊՆ

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

 

23.02.17 | քաղաքականություն