Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս շաբաթ եղել է լարված. ԱՀ ՊՆ

Հոկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված:

 

Նշված ժամանակահատվածում հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքպահների ուղղությամբ կիրառել է նաև <<ՍՊԱՅԿ>> տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

 

 

28.10.17 | քաղաքականություն