Արտահանման գործընթացը պարզեցվում է

Արտահանողները մարտի 1-ից հնարավորություն կունենան ստանալ ուղեկցող փաստաթղթերը նույն օրը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սննդի շղթայում գործող արտահանող տնտեսավարողների համար արտահանման գործընթացը պարզեցնելու, առավել մատչելի և հասանելի դարձնելու նպատակով, ստեղծում է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա:

Այս բազայում ընդգրկվելը տնտեսավարողներին հնարավորություն կտա, եռամսյա պարբերականությամբ, համապատասխան ձևաչափով (կցվում է) տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, մարտի մեկից սկսած՝ բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության:

Տնտեսավարողներին առաջարկում ենք, սահմանված ձևի համաձայն (կցվում է), դիմել Ծառայություն՝ արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազայում ընգրկվելու համար:

 

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայություն

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանը բեռն արտահանելու նպատակով ներկայացվող հայտերի քննարկման ընթացակարգը և տվյալների բազայի վարման կարգը, ինչպես նաև արտադրական գործունեության մասին տեղեկատվության տրամադրման ձևաչափը սահմանելու մասին

 

 

 

27.02.17 | քաղաքականություն