Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Արտահայտիչ աչքեր եւ մուգ շուրթեր. Ինչպե՞ս ստանալ իդեալական դիմահարդարում (տեսանյութ)

Ինչպես բազմիցս նշվել է` այս սեզոնին շատ նորաձեւ եւ թրենդային է համարվում մուգ գույնի շրթներկը: Սակայն որպեսզի այն գեղեցիկ նայվի ձեր դեմքին, անհրաժշտ է, որ դեմքի հարդարումը ճշգրիտ կատարվի` ճիշտ ընդգծված աչքեր եւ իդեալայան կոնտուր:

Հետաքրքիր է, բայց մինչ շատ աղջիկներ դիմահարդարումը սկսում են տոնային քսուքներից,  մասնագետներն այն, հիմնականում, սկսում են աչքերից:

Նախ կոպերն ընդգծեք մուգ երանգի ստվերաներկով (ցանկալի է շագանակագույն), իսկ աչքերի վերին հատվածի մեջտեղում տարածեք բաց երանգի փայլուն ստվերաներկ: Այնուհետեւ սեւ մատիտով կամ սուրմայի բարակ շերտով ուրվագծեք աչքերի վերին հատվածն ու թարթիչները խտացրեք թարթչաներկի կամ արհեստական թարթիչների օգնությամբ:

Դրանից հետո միայն անցեք դեմքի հարդարմանը: Սկսեք կոնսիլերից: Այն տարածեք աչքերի ներքեւի հատվածում եւ դեմքի այն հատվածներում, որտեղ փոքրիկ թերություններ եք նկատում: Չպետք է մոռանալ այտոսկրերն ընդգծել սնգույրի օգնությամբ:

Իսկ դիմահարդարման վերջում կերպարն ամբողջացրեք ձեռքի տակ եղած կարմիր շրթներկով: Մինչ այդ` շուրթերն ընդգծեք մուգ մատիտով:

Ամեն ինչ ավելի պարզ ներկայացված է տեսանյութում`

Սյունե Առաքելյան

20.02.16 | հասարակություն