Արտակարգ իրավիճակ Երևանի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում

29.09.17 - վիդեո

սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ փողոցում՝ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Մնջոյանի ինստիտուտ», հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը՝ կրակը մարելու համար։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 6 մարտական հաշվարկով։

News Video ►

29.09.17 | վիդեո