«Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցը օգնում է տուն կառուցել «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ

 

 

Երևան, Հայաստան: Ս/թ սեպտեմբերի 23-ին «Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցի կամավոր անդամագրված աշխատակիցները՝ ղեկավար թիմի գլխավորությամբ, միացան «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում` օգնելու  կառուցել տուն Եղիազարյանների կարիքավոր ընտանիքի համար:

 

Արդեն համագործակցության 11-րդ տարին է, որ համագործակիցները համախմբված են մեկ առաքելություն շուրջ՝ վերացնել տնազրկությունը Հայաստանում՝ օգնության ձեռք մեկնելով ավելի շատ տան կարիք ունեցող ընտանիքների՝ փոխելով նրանց կյանքը դեպի ավելի լավը:

 

«Մարիոթի ծառայելու ոգին մեր մշակույթն առավել կենսունակ է դարձնում, մեր գործն՝ առավել կայուն, և աշխարհն՝ ավելի լավը: Ներդրումներ  կատարել այն համայնքներում, որտեղ մենք աշխատում ենք, Մարիոթի համայնքներին ծառայելու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության հիմնաքարերից է: Հասարակությանը ծառայելու մեր նվիրվածությունը  միախառնում է ֆինանսական ներդրումները բարի կամքով նվիրաբերվող ապրանքներին և  ծառայություններին, ինչպես նաև մեր համախոհների հետ  կամավորական աշխատանքներին ամբողջ աշխարհում:  Այժմ ժամանակն է համայնքին ծառայելու ոգին գործի դնել Ֆուլեր տնաշինական կենտրոնի հետ համագործակցության միջոցով»,-նշել է «Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցի գլխավոր տնօրեն Կատալինա Սուսանը: 

 

Եղիազարյանների 5 հոգանոց ընտանիքը մի քանի տարի շարունակ ապրել է մի փոքր մետաղական տնակում առանց լոգարանի, խոհանոցի, առանձին ննջասենյակների…Թաթուլը, ընատանիքի միակ կերակրողն է, ով կատարում է սեզոնային շինարարական աշխատանք: Չնայած տքնաջան աշխատանքին, ընտանիքի փոքր եկամուտը երբեք բավարար չի եղել վերջացնելու կիսակառույց տան շինարարությունը, որը նրանք սկսել էին երկար ժամանակ առաջ:

 

«Ես և ամուսինս տքնաջան աշխատում ենք, որպեսզի հոգանք ընտանիքի կարիքները, բայց չափազանց դժվար է մեծացնել երեխաներին և միաժամանակ տուն կառուցել: Երկար տարիներ շարունակ մենք փորձել ենք ավարտին հասնել տան շինարարությունը, սակայն ֆինանսական դժվարությունները թույլ չեն տվել: Տուն ունենալը դարձել էր երազանք մեզ համար: Եվ հիմա մենք անգամ չենք կարող պատկերացնել, որ մինչև տարեվերջ կապրենք ապահով և հարմարավետ տանը: Անհավատալի է տեսնել, թե ինչպես օտար մարդիկ, ովքեր մեր ընկերները և հարազատները չեն, եկել են և օգնության ձեռք են մեկնում՝ աշխատելով մեզ հետ կողք կողքի, օգնելով կառուցել մեր երազանքի տունը »,- ասել է Աղունիկը, ընտանիքի մայրը:

 

«Արդեն 11 տարի է, ինչ մեր հավատարիմ գործընկեր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը կիսում է մեր այն համոզմունքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա հարմարավետ և ապահով  տուն ապրելու համար … Մենք հպարտ ենք, որ ունենք նվիրված գործընկեր ինչպիսին է «Արմենիա Մարիոթ հյուրանոցը», որի համար համայնքներին ծառայելը առաջնային է»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

 

 

Մարիոթ Միջազգայինը աշխարհի ամենախոշոր ճամփորդական կազմակերպությունն է, որը զարգացնում և կառավարում է հյուրանոցներ աշխարհով մեկ: Կազմակերպության սկիզբը դրվել է 1927թ-ին Վաշինգտոնում, Ջոն Վիլիարդ Մարիոթի և նրա կնոջ` Ալիս Մարիոթի կողմից 9-տեղանոց գարեջրատուն բացելով: Այսօր Մարիոթ միջազգայինը տնօրինում է 30 բրենդերի ներքո գործող ավելի քան 6000 հյուրանոցներ` 120 երկրներում և տարածաշրջաններում:

 

Արմենիա Մարիոթ Երևան հյուրանոցը տեղակայված է քաղաքի սրտում` Հանրապետության հրապարակի վրա: Հյուրանոցը ունի 259 սենյակ, բարձրակարգ սպասարկման սրահ,  մարզասրահ և բացօթյան լողավազան, 5 սննդի կետեր, 10 միջոցառումների սրահներ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.marriottarmenia.com

 

 «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»‰ բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է ավելի քան 600 ընտանիքների:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել

25.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն