Արմավիրի մանկապարտեզում այս պահին գտնվում է մեկ երեխա և հաստատություն ներխուժած տղամարդը

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում այս պահի դրությամբ գտնվում է մեկ երեխա և մանկապարտեզ ներխուժած տղամարդը, Aysor.am-ին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան մոտ 3-4 տարեկան է:

«Բանակցությունները շարունակվում են», — նշեց Է. Ջանոյանը:

Ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրները հայտնել էին, որ, նախնական տվյալներով՝ անձը, որը մտել է մանկապարտեզ, ալկոհոլի ազդեցության տակ է ևպահանջել է իր նախկին կնոջը, որը մանկապարտեզի աշխատակիցն է ու մանկապարտեզի վարիչի թոռնուհին:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

30.10.17 | քաղաքականություն