Արմավիրի մանկապարտեզից մի քանի մարդ դուրս եկավ. «Երեխան ներսում է, վիճակը նորմալ է, ամեն բան հսկվում է».Aysor.am

Րոպեներ առաջ Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզի տարածքից մի քանի անձ դուրս եկավ, ովքեր, սակայն, չցանկացան ներկայանալ կամ խոսել լրագրողների հետ.

«Ոչ մի բան չենք տեսել, մեզ հանգիստ թողեք», — ասացին նրանք՝ լրագրողների հարցերին ի պատասխան:

Անդրադառնալով պատանդ պահվող երեխայի վիճակին՝ դուրս եկողներից մի տղամարդ նշեց.

«Երեխան նորմալ ա, հսկողության տակ ա, ներսում վիրավորներ չկան»: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ժամեր առաջ մանկապարտեզ  է ներխուժել մի տղամարդ, ու ներկայացնելով անձնական բնույթի պահանջներ, պատանդ վերցրել սաներին ու դաստիարակներին:

Ավելի ուշ տղամարդը բաց է թողել պատանդ վերցված երեխաներին` իր մոտ պահելով միայն 3-ամյա մի տղայի:



Ինչ վերաբերում է դաստիարակներին, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ մինչ այժմ չկան:



Պարզ չէ` արդյոք նրանք մանկապարտեզից րոպեներ առաջ դուրս եկածները թվում են: 

Նշենք, որ պատանդառուի հետ բանակցում է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

 

Aysor.am

 

 

30.10.17 | քաղաքականություն