Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին

Փետրվարի 24-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է  ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գյուղատնտեսության գծով պատասխանատու Ավետիք Ներսիսյանի և ՊԳԿ-ի հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

 







Քննարկվել են բնապահպանության նախարարության և ՊԳԿ-ի միջև համագործակցության ընդլայնման հարցերը,մասնավորապես, խոսվել է անտառվերականգնման աշխատանքների, հողերի դեգրադացիայի դեմ արդյունավետ գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության մասին: Նախարար Արծվիկ Մինասյանը հակիրճ ներկայացրել է հարցերի առնչությամբ նախարարությունում իրականացվող աշխատանքները, նշել «Կանաչ կլիմա» հիմնադրամի հետ փոխգործակցության ընդլայնման տարբերակները, անդրադարձել  բնօգտագործման և բնապահպանական վճարները շրջակա միջավայրի պահպանությանն ուղղելու ծրագրային առաջարկներին: Արծվիկ Մինասյանը կարևորել է ՊԳԿ-ի հետ համատեղ աշխատանքի ընդլայնումը և պատրաստակամություն հայտնել գործընկերային հարաբերությունների խորացման համար: 

 

   ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար: Կողմերի միջև համաձայնություն է  ձեռք բերվել գործընկերային փաստաթղթի պատրաստման  շուրջ, ինչն ավելի կոնկրետ և առարկայական կդարձնի խնդիրների լուծման հնարավորությունները: 

 

 

 

 

 

 

 

24.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն