Արթուր Աբրահամ — Մարտին Մարեյ. Հայացքների մենամարտ (ֆոտոշարք)

18.11.15 - սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ տիտղոսի հավակնորդ, բրիտանացի Մարտին Մարեյը Գերմանիայի Հանովեր քաղաքում տեղի ունեցած ասուլիսում կայացել է նաեւ հայացքների մենամարտ:

«Աբրահամի նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում, իմ կյանքում շատ բան կփոխվի, առջեւում կլինեն մեծ մենամարտեր եւ մեծ գումարներ, իսկ պարտություն կրելու դեպքում, չգիտեմ, թե ինչ կլինի: Ես հետեւել եմ նրա նախորդ տարիների մենամարտերին եւ կարող եմ ասել, որ Աբրահամն այժմ դանդաղ է: Բայց սպասվում է մեծ մենամարտ»,- Մարեյի խոսքը մեջբերում է ESPN-ը:

«Ես արդեն այն տարիքում, երբ մոտիվացվելու համար անհրաժեշտ են լուրջ մրցակիցներ: Հեշտ մրցակիցներն արդեն հետաքրքիր չեն: Այդ պատճառով էլ ընտրվել է Մարեյը»,- ասել է Աբրահամը:

Արթուր Աբրահամ —  Մարտին Մարեյ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:

18.11.15 | սպորտ