Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Մարտին Մարեյը (ֆոտո)

07.10.15 - սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի անգլիացի Մարտին Մարեյը: Առաջիկա մրցակիցները հանդիպել են Գերմանիայի Հանովեր քաղաքում։ Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Հանովերի TUI մարզապալատում: 

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա հուլիսի 18-ին, երբ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին:

07.10.15 | սպորտ