Արթուր Աբրահամի եւ Մարտին Մյուրեյի ռեւանշ մենամարտը չի կայանա

03.11.16 - սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Մարտին Մյուրեյի միջեւ ռեւանշ մենամարտը չի կայանա: Այս մասին թվիթերյան էջում գրել է բրիտանացի բռնցքամարտիկը՝ նշելով, որ Արթուր Աբրահամը վնասվածք է ստացել:

«Ցանկանում եմ հայտնել, որ Արթուր Աբրահամի հետ ռեւանշ մենամարտը չի կայանա, քանի որ նա վնասվածք է ստացել: Այժմ մենք փնտրում ենք նոր մրցակից»,- գրել է Մարտին Մյուրեյը:

Հիշեցնենք, որ Աբրահամը եւ Մյուրեյը պետք է հանդիպեին նոյեմբերի 12-ին Մոնակոյում: Նրանց առաջին մենամարտը կայացել էր 2015-ի նոյեմբերին եւ ավարտվել է հայ բռնցքամարտիկի հաղթանակով:

Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:

03.11.16 | սպորտ