Արթուր Աբրահամը հաստատել է, որ ռեւանշ մենամարտ է անցկացնելու Մարտին Մյուրեյի հետ

09.10.16 - սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաստատել է, որ Մոնակոյում ռեւանշ մենամարտ է անցկացնելու բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ:

«Մարզում, մարզում, մարզում: Նոյեմբերի 12-ին Մոնակոյում՝ Արթուր Աբրահամ vs Մարտին Մյուրեյ»,- ֆեյսբուքյան էջում գրել է 36-ամյա բռնցքամարտիկը՝ տեղադրելով լուսանկար:

Ավելի վաղ նշվում էր, որ Աբրահամի եւ Մյուրեյի մենամարտի հաղթողը հնարավորություն կստանա հանդիպել WBO վարկածով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի հետ: Ռամիրեսը Լաս Վեգասում այս տարվա մայիսին կայացած մենամարտում այդ տիտղոսը խլել էր հայ բռնցքամարտիկից:

Աբրահամի եւ Մյուրեյի միջեւ առաջին մենամարտը տեղի էր ունեցել 2015-ի նոյեմբերին եւ ավարտվել է Արթուրի հաղթանակով:

Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:

09.10.16 | սպորտ