Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Արդյոք անհրաժեշտ է ընդմիջումը հարաբերություններում

Այն մարդիկ, որոնք երկար տարիներ միասին են ապրում, պարբերական հանգստի կարիք են զգում, եւ դա դեռ չի նշանակում, թե սերն անցել է եւ հարաբերություններն ավարտված են: 

Մասնագետները վստահ են, որ հարաբերություններում ընդմիջումներն ընդամենը կօգնեն ամուր ամուսնությանը: Խոսքն ամիսների մասին չէ, մեկ կամ երկու շաբաթ առանձին ապրելն էլ հերիք է, որպեսզի հասցնեք կարոտել երկրորդ կեսին եւ ցանկանաք վերադառնալ ընդհանուր տանիքի տակ: 

Միաժամանակ, պակաս հասուն հարաբերություններ ունեցող ամուսինների համար նման որոշումը կարող է ճակատագրական լինել: 

Որոշ մարդիկ իրենց ամուսնությունից չափազանց շատ բան են պահանջում: Նրանք ի վիճակի չեն հարաբերություններում ներդաշնակության հասնել, այդ պատճառով շատ բան են ակնկալում եւ քիչ են տալիս: 

Հարաբերություններում ընդմիջումները պակաս արդյունավետ են այն դեպքում, երբ ամուսինների միջեւ անուղղակի թշնամություն է առաջ եկել, գաղտնի վիրավորանք: Այդ դեպքում ժամանակավոր բաժանումը միայն կվատացնի իրավիճակը եւ մարդը կհամոզվի, որ իր վիրավորանքն անհիմն չէ: 

Բոլոր ամուսնությունները տարբեր են, բոլոր մարդիկ տարբեր են: Տարբեր են նաեւ արտաքին գրգռիչները, որոնց բախվում է զույգը: 

Հենց այդ գործոնների ամբողջությունն է կանխորոշում այն փաստը, թե որքան հաջողակ կլինի ամուսնությունը: Շատերը բախվում են իրենց ակնկալիքների եւ իրականության անհամապատասխանությանը: 

 

Աղբյուրը` Ivona

31.03.16 | հասարակություն