Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Արդյունավետ նիհարեցնող դիետա

Տվյալ դիետան սպիտակուցաբուսական է համարվում: Ածխաջրերի եւ ճարպերի քանակությունը զգալիորեն նվազեցված է, ինչպես նաեւ սննդի ընդհանուր կալորիականությունը: Նիհարելը կլինի բավականին արագ, սակայն խորհուրդ չի տրվում այս սննդակարգն օգտագործել երկու շաբաթից երկար: 

Երկու օրվա սննդակարգ

Առաջին օր

Նախաճաշ (առավոտյան ժամը 7-8-ը):

Ցանկացած բանջարեղենից 100 գ աղցան՝ բուսական յուղով, 70 գ խաշած, ոչ յուղոտ միս, ոչ քաղցր թունդ թեյ:

2-րդ նախաճաշ (ժամը 11-12-ին):

Մեծ խնձոր կամ տանձ:

Ճաշ:

100 գ խաշած հավ, 150 մլ բանջարեղենի ապուր, չրի կոմպոտ՝ առանց շաքարի: 

Ընթրիք

3 ձվով ձվածեղ՝ առանց կաթի, 30 գ ոչխարի պանիր:

Գիշերը:

Մի բաժակ մածուն կամ հյութ (խնձորի, լոլիկի):

Երկրորդ օր

Նախաճաշ

100 գ խաշած ձուկ, 70 գ խաշած կարտոֆիլ, ոչ քաղցր թեյ կամ սուրճ: 

2 նախաճաշ:

100 գ խնձոր կամ մեկ բաժակ խնձորի հյութ:

Ճաշ:

200 մլ բանջարեղենի ապուր կամ բորշչ, մեկ բաժակ կոմպոտ՝ առանց շաքարի:  

Ընթրիք:

200 գ բանջարեղենի ռագու՝ արեւածաղկի յուղով, ոչ քաղցր, թունդ թեյ: 

Գիշերը

Մեկ բաժակ հանքային ջուր:

 

 

Աղբյուրը` Dieta.ru

 

17.06.16 | հասարակություն