Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Արդյո՞ք գիտես կենդանակերպի քո նշանը

Աստղային երկնքի քարտեզն ու համաստեղությունների դիրքն այդ քարտեզի վրա, որն ի դեպ ստանդարտ է համարվում, ստեղծվել է 2000 տարի առաջ։ Այն համապատասխանում է 20 դար առաջ եղած աստղերի դասավորվածությանը։ Սակայն գոյություն ունի այնպիսի աստղագիտական երևույթ, ինչպիսին է երկնային մարմինների դանդաղ ու շարունակական շարժ։ Այսինքն, կենդանակերպի նշանները նույնն են մնացել, սակայն դասավորված են այլ կերպ, այլ տեղում։

Իսկ ո՞րն է իրականում այդ դեպքում իմ կենդանակերպի նշանը։

Բրիտանական հեռուստաընկերության լրագրողները ստեղծել են մեզ համար աստղային երկնքի  նոր, այժմյան, ինտերակտիվ քարտեզ, որպեսզի մենք կարողանանք պատասխանել այդ հարցին։

Ահա ծննդյան այն ամսաթվերը, որոնք համապատասխանում են կենդանակերպի իրական նշաններին։

19 դեկտեմբերի-20 հունվարի՝ Աղեղնավոր

21 հունվարի-16 փետրվարի՝ Այծեղջյուր

17 փետրվարի- 12 մարտի՝ Ջրհոս

13 մարտի- 18 ապրիլի՝ Ձկներ

19 ապրիլի-14 մայիսի՝ Խոյ

15 մայիսի- 21 հունիսի՝ Ցուլ

22 հունիսի- 20 հուլիսի՝ Երկվորյակներ

21 հուլիսի- 10 օգոստոսի՝ Խեցգետին

11 օգոստոսի-16 սեպտեմբերի՝ Առյուծ

17 սեպտեմբերի- 31 հոկտեմբերի՝Կույս

1 նոյեմբերի- 23 նոյեմբերի՝ Կշեռք

24 նոյեմբերի-29 նոյեմբերի՝ Կարիճ
 
Եվ սա դեռ ամենը չէ․․․

Կա նաև կենդանակերպի 13-րդ նշանը։

Այո, այո։ Եթե Դուք ծնվել եք նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 18-ը  ընկած ժամանակահատվածում, ապա իրականում Դուք 13-րդ նշանի ներկայացուցիչ եք՝ Օձակիր։
Խոշորագույն ֆրանսիական Le Monde թերթը բացատրում է, որ աստղագետներն այս նշանից միտումնավոր հրաժարվել են ավելի քան 2000 տարի առաջ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երկնքի 360 աստիճանը բարդ է բաժանել 13 հավասար մասերի։

«Հնացած, սակայն ընդունված մեթոդաբանության մեջ, երկնքի 360 աստիճանը բաժանվում է 12 հավասար մասերի՝ 30 աստիճան յուրաքանչյուրը։ Սակայն այս տեսակ մոտեցումը խեղաթյուրում է աստղաբանության էությունը»,- եզրակացնում է Le Monde։

Աղբյուրը՝ Otvetnavse.com

14.06.16 | հասարակություն