Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

 

 

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին: 

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկների առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր, անդրադարձել նոր փոփոխված Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքներին ու դրանց իրականացման մեխանիզմներին:

Նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումն ու ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջության պահպանումն է: Այնուհետև նախարարը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ զրույցում ներկայացրել է նաև 2017 թվականի հունվարի 19-ին Կառավարության կողմից հաստատված ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգով նախատեսված բարեփոխումներն ու Նախարության կողմից իրականացվող օրենսդրական նախաձեռնությունները:   

Նշենք, որ Հայաստան կատարած այցի շրջանակում Դաինիուս Պուրասին կայցելի նաև քրեակատարողական հիմնարկներ:

 

 

 

 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

27.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն