Արարատի մարզում առկա է թույլ մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

 

Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը և Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհը: 

 

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:

 

Արարատի մարզում առկա է թույլ մառախուղ:

 

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

*** 

 

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

 

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

24.02.17 | քաղաքականություն