Արարատի, Արմավիրի մարզերում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ

Փետրվարի 28-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

 

Փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը:

 

Դժվարանցանելի է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:

 

Արարատի, Արմավիրի մարզերում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

28.02.17 | քաղաքականություն