Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կայցելի Հայաստան

Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը:

 

Ըստ աղբյուրի, հունիսի 15-ին Աթեշյանը կմեկնի Ռուսաստան, ինչից հետո կժամանի Հայաստան` մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի` հայաստանյան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին:

 

Հիշեցնենք, որ Արամ Աթեշյանը  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»: 

 

Ընդ որում՝ նամակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել էր, որ այդ բանաձևի ընդունմամբ հայ ժողովրդին վերաբերող հարցն օգտագործվել է իմպերիալիստական ուժերի կողմից՝ առաջ բերելով հայ ժողովրդի և Պոլսո Հայոց պատրիարքարանի խոր ափսոսանքը: 

 

15.06.16 | քաղաքականություն | քաղաքականություն