Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Արագ պատրաստվող մթերքների հիման վրա դիետա

Մեզանից շատերի ժամանակը չի հերիքում, որ կանգնենք գազօջախի մոտ` խոհարարական բարդ գլուխգործոցներ պատրաստելու: Եվ ոչ բոլորին է դուր գալիս պատրաստելը: Եթե դուք այն մարդկանց թվին եք պատկանում, որոնք նախընտրում են բուտերբրոդներով եւ «բաժակից» լապշայով սնվել, այս սննդակարգը ձեզ դուր կգա:
Ներկայումս խանութներում հնարավոր է բազմաթիվ համեղ եւ ցածր կալորիական ուտեստներ գտնել` արագ պատրաստվող: Ձեր ճաշակով ընտրեք` հաշվի առնելով կալորիաների քանակը, եւ նիհարեք:
Սննդակարգը նախատեսված է 14 օրվա համար, ընդ որում, երկրորդ սննդակարգի ճաշացանկը նման է առաջինին:

Երկուշաբթի
Նախաճաշ. Դեղձի եւ տանձի կտորներ, որոնց վրա կես բաժակ ոչ քաղցր յոգուրտ է լցված:
Ճաշ. Սեւ հացից տոստ, թարմ բանջարեղենից աղցան, 90 գ պահածոյացված թյունաձուկ սեփական հյութում:
Ընթրիք. սառեցված բանջարեղենից ուտեստ, բանջարեղենի աղցան, մի կտոր հաց, որի վրա բարակ շերտով կարագ է քսած, նարինջ:

Երեքշաբթի
Նախաճաշ. մեկ բաժակ 1 տոկոսանոց մածուն կամ ոչ քաղցր յոգուրտ, մի կտոր հաց:
Ճաշ. մեկ բաժին արագ պատրաստվող լապշա (60 գ):
Ընթրիք. 175 գ արագ լուծվող կարտոֆիլային պյուրե, թարմ բանջարեղենից աղցան, մեկ բաժակ ոչ քաղցր յոգուրտ:

Չորեքշաբթի
Նախաճաշ. 25 գ կաթով փաթիլ, 1 փոքրիկ բանան:
Ճաշ. 2 կտոր հացով եւ խեցգետնի ձողիկներով, թարմ բանջարեղենով, քերած պանրով (25 գ), 10 ձիթապտղով կամ բուտերբրոդ:
Ընթրիք. Մեկ պինդ եփած ձու, լոլիկ, մի մեծ բաժին թարմ բանջարեղեն, 50 գ վինեգրետ, մեկ բաժակ ոչ քաղցր յոգուրտ:

Հինգշաբթի
Նախաճաշ. թարմ բանջարեղենով եւ 50 գ պանրով բուտերբրոդ:
Ճաշ. 1 բիֆշտեքս, թարմ բանջարեղենով աղցան, թեյ:
Ընթրիք. Մեկ բաժակ փաթեթի սուպ, թարմ բանջարեղենով աղցան:

Ուրբաթ
Նախաճաշ. մեկ բաժակ 1 տոկոսանոց մածուն կամ ոչ քաղցր յոգուրտ, մի կտոր սպիտակ հաց:
Ճաշ. 25 գ քերած պանիր, մի կտոր հաց կարագով, 1 մեծ բանան:
Ընթրիք. 200 գ խաշած հավ, 50 գ կանաչ ոլոռ, թարմ բանջարեղենով աղցան, տոստ, որի վրա կարագ է քսած, նարինջ:

Շաբաթ
Նախաճաշ. 25 գ կաթով փաթիլներ, 1 փոքրիկ բանան:
Ճաշ. մի կտոր հաց, 125 գ խաշած լոբի, թարմ բանջարեղենով աղցան:
Ընթրիք. Փոքրիկ բանջարեղենային պիցցա, թարմ բանջարեղենով աղցան, մի բաժակ յոգուրտ:

Կիրակի
Նախաճաշ. Բուտերբրոդ թարմ բանջարեղենով եւ 50 գ պանրով:
Ճաշ. 125 գ արագ լուծվող կարտոֆիլային պյուրե, 50 գ կանաչ ոլոռ, թարմ բանջարեղենով աղցան, բանան:
Ընթրիք. Մեկ ափսե բանջարեղենով սուպ փաթեթով, տոստ, խնձոր կամ տանձ:

Աղբյուր` Dieta.ru

06.06.16 | հասարակություն