Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ատամի մածուկի օգտագործման 5 անվահանական տարբերակ

Լոգարանում լվացարանի կողքին դրված ատամի մածուկը կարող է անել ավելին, քան դուք պատկերացնում եք: Այն կարող է օգնել ոչ միայն ատամները մաքուր եւ ճերմակ պահելու, այլեւ մի շարք կենցաղային հարցերում:

1. Որքան էլ զարմանալի է հնչում, ատամի մածուկը հայելի փայլեցնելու անփոխարինելի միջոց է: Այն ոչ միայն կմաքրի ձեր լոգարանի հայելին, այլեւ «թույլ չի տա», որ լողանալիս այն գոլորշիով պատվի: 

2. Սպորտային կոշիկների սպիտակ տակացուն ամենաարագն է կեղտոտվում, ինչն էլ միանգամից հայտնվում է ուշադրության կենտրոնում: Բայց ատամի մածուկի օգնությամբ դուք միշտ փայլող եւ մաքուր կոշիկներ կունենաք: Ընդամենը հարկավոր է ատամի մածուկ եւ անձեռոցիկ:

3. Ատամի մածուկը հրաշքներ է գործում ոչ միայն լոգարանում, այլեւ խոհանոցում: Պարզվում է, որ այն հրաշալիորեն մաքրում է նաեւ սառնարանի ռետինե մագնիսները:

4. Ադամանդյա մատանիները մաքրելու եւ դրանց փայլը վերականգնելու համար դարձյալ պետք է ատամի մածուկ օգտագործել: Ցուցում. մարգարտյա մատանիների դեպքում այս մեթոդը կիրառելի չէ:

5. Վերջին եւ միգուցե ամենակարեւոր կետը: Սննդի, հատկապես սոխի, սխտորի, ձկան հոտը ձեռքերից անցկացնելու համար պետք չէ թանկարժեք հեղուկներ օգտագործել: Մի քիչ ատամի մածուկ եւ տհաճ հոտի մասին կարելի է մոռանալ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Պատրաստեց՝ Յանա

05.06.16 | հասարակություն