Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ավստրալիայում հայտնաբերված ամենաբրդոտ ոչխարը ռեկորդային քանակությամբ բուրդ է տվել (ֆոտո)

Ավստրալիայում մի քանի տարով հոտից հետ ընկած ոչխարը 40 կգ բուրդ է տվել, ինչն աշխարհում ոչխարաբուծության մեջ բուրդ հավաքելու առումով ռեկորդ է համարվում, հայտնում է Associated press-ը:

Քրիս մականունով հսկայական ոչխարը հայտնաբեվել է Քանբերի բնակավայրում ու տեղափոխվել տեղի RSPCA կենդանիների պաշտպանության կենտրոնում: Ոչխարն այնպես է բրդակալել, որ հազիվ է կարողացել տեղաշարժվել:

Ոչխարին խուզելու համար պահանջվել է շուրջ 45 րոպե, մինչդեռ, օրինակ, սովորական ոչխարին ֆերմայում խուզում են ընդամենը 3 րոպեում:

 

04.09.15 | ժողովածու