Աստղիկ Սաֆարյանը` նոր տեսահոլովակի, առաջիկա համերգների եւ ամառային հանգստի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ու «Հայք» խմբի ռեփեր Նարեկը շուտով երկրպագուների դատին կհանձնեն իրենց նոր երգն ու տեսահոլովակը:

Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աստղիկը ոչ միայն պատմեց տեսահոլովակի սցենարից եւ սպասվող պրեմիերայից, այլեւ նշեց, թե ինչպես է պատրաստվում անցկացնել ամառն ու ինչ համերգային ծրագրերով է ներկայանալու առաջիկայում:

«Տեսահոլովակիս նկարահանումները վստահեցի Նարեկին եւ նրա PlayBack production-ին: Սցենարի հիմքում ընկած է վեճը: Երգն էլ փոքրիկ բողոք է, որը կոչ է անում չլռել եւ դրանով չսրացնել հարաբերությունները, չհեռվացնել սիրելիիդ քո լռությամբ»:

Տեսահոլովակում Աստղիկին կտեսնենք մի քանի կերպարներով, որոնց բոորի հեղինակը հենց երգչուհին է:

Աստղիկի խոսքով` այս աշխատանքը կտարբերվի հայկական մյուս բոլոր տեսահոլովակներից.

«Այն կտարբերվի իր երաժշտական տրամադրությամբ: Ինձ համար այս համագործակցությունն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ սա իմ առաջին պաշտոնական զուգերգն է, որը կներկայավցվի տեսահոլովակով: Հուսով եմ` մոնտաժային աշխատանքները շուտ կավարտվեն եւ արդեն հուլիս ամսին այն կներկայացնենք երաժշտասերներին»,-ասում է երգչուհին, որն այս շրջանում պլանավորում է հանդես գալ նաեւ համերգային ծրագրերով.

«Կենդանի նվագակցությամբ համերգային ծրագրի մասին ենք մտածում, որի ժամանակ հանդես կգամ բենդով: Այդ նախագիծը կներկայացնենք թե՛ երեւանյան ակումբներում, թե՛ մարզերում. Ինչո՞ւ ոչ` համերգներով կներկայանամ նաեւ արտերկրում»:

Աստղիկից չմոռացանք հետաքրքրվել նաեւ, թե ինչպես եւ որտեղ է պատրաստվում անցկացնել իր ամառային հանգսիստը.

«Այս շրջանում շատ զբաղված եմ ստեղծագործական աշխատանքներով, բայց կարծում են` մեկ-երկու շաբաթ կտարամադրեմ հանգստին եւ կմեկնեմ Բարսելոնա, քանի որ նախընտրում եմ ծովային հանգիստը: Միգուցե, այնտեղից մեկնեմ նաեւ եվրոպական այլ քաղաքներ: Բացի դա` Միլանի տաղանդավոր լուսանկարիչներից մեկից համագործակցության առաջարկ եմ ստացել` որպես ֆոտոմոդել: Եթե կարողանամ համատեղել աշխատանքը եւ հանգիստը, շատ ավելի ուրախ կլինեմ: Բայց հաստատ կրկին կվերադառնամ եւ իմ գործունեությունը կշարունակեմ Երեւանում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

16.06.16 | հասարակություն | քաղաքականություն