Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Աստղային make up. Սիրուշոյի դիմահարդարման ոճը (ֆոտո)

Հետաքրքիր է` կան երգչուհիներ, որոնց ցանկացած իմիջափոխություն թրենդ է դառնում, որը սկսում են կրկնօրինակել: Սիրուշոն հենց այդ երգչուհիներից է. ինչ էլ նա հագնի, ինչպես էլ վարսահարդարվի, ինչ դիմահարդարում էլ անի, դա համարվում է ճաշակով եւ կրկնօրինակելի:

Սիրուշոյի ցանկացած կերպար մտածված է` վարսահարդարումից սկսած դիմահարդարումով վերջացրած:

Շարունակելով «Աստղային make up» խորագիրը` այսօր կներկայացնենք հայկական շոուբիզնեսի ամենասիրելի երգչուհիներից մեկի` Սիրուշոյի դիմահարդարման ոճը:

Հարկ է նշել, որ առօրյայում Սիրուշոն, գրեթե, չի դիմահարդարվում: Սակայն երբ խոսքը որեւէ միջոցառման կան եթերային հայտնության մասին է, ապա այս երգչուհին հստակ գիտի, որ ինքը պետք է լինի կատարյալ, քանի որ ամբողջ հայությունն է սպասում` ինչ է հերթական անգամ թելադրելու Սիրուշոն:

Եթե ուշադիր հետեւեք երգչուհու ելույթներին` կնկատեք, որ նա հիմնականում շեշտում է կամ աչքերը, կամ շուրթերը: Սակայն անգամ, երբ նա հավասարապես փորձում է շեշտադրել իր գեղեցիկ դիմագծերը, դա անում է ճաշակով` երբեք չանցնելով գեղեցիկի եւ վուլգարի սահմանը:

Սիրուշոյի ամենահետաքրքիր դիմահարդարման օրինակները ներկայացնում ենք լուսանկարների տեսքով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Սիրուշոյի Facebook-ի էջից

10.06.16 | հասարակություն