Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Աստղային make up. հմայիչ Արփի Գաբրիելյանի TOP 10 ամենահետաքրքիր կերպարները (ֆոտո)

«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասանուհի Արփի Գաբրիելյանի դիմագծերը երազանք են շատ աղջիկների համար` խոշոր աչքեր, փոքր եւ ուղիղ քիթ, ընդգված շուրթեր…

Դերասանուհին, սակայն, դիմահարդարման միջոցով էլ ավելի է ընդգծում իր բնատուր գեղեցիկ դիմագծերը:

Իր խոշոր աչքերը Արփին ընդգծում է մուգ երանգների ստվերաներկերով եւ երկար թարթիչներով, որոնց միջոցով, հատկապես, արտահայտվում է դերասանուհու աչքերի հետաքրքիր երանգը:

Արփին սովորաբար օգտագործում է բաց երանգի շրթներկ, սակայն երբեմն միջոցառումներ վարելիս նրան տեսնում ենք նաեւ կարմիր գույնի շրթներկով:

Հաղորդավարուհի-դերասանուհին միշտ շլացնող է եւ ցանկալի: Նրա ամենատպավորիչ դիմահարդարման օրինակները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արփի Գաբրիելյանի Facebook-ի էջից 

12.06.16 | հասարակություն | աստղերը