Աստղագուշակ՝ 2016-ի համար

Խոյ

Խոյերին տարին խոստանում է մի շարք հաճելի անակնկալներ։
Հնարավոր են նաև կարևոր նվաճումներ։ Պետք է ուշադիր լինել, բաց չթողնել պահը և ժամանակին արձագանքել՝ ամբողջովին օգտագործելով ճակատագրի պարգևները։ Կյանքի բոլոր բնագավառներում աստղերը Խոյերին խոստանում են ազատություն։ Հիշեք, որ երջանկությունը հենց այնպես չի գալիս։ Այս ճանապարհին կարևոր են նաև Ձեր սեփական ջանքերը։

Տարվա առաջին կեսը առավել բարենպաստ է կարիերայի և գումար վաստակելու համար։ Աշխատանքային առաջընթաց  կամ մասնագիտության մեջ արտահայտվելու  շանս կընձեռնվի։ Երկու դեպքերում  էլ նյութական շահավետ ազդեցությունը ապահովված է։

Ամռանը անձնական կյանքում փոփոխություններ են սպասվում։ Կարգավորեք ընտանեկան հին վեճերը, հաշտվեք մտերիմների հետ։  Հավանական է, որ աշնանը միայնակ Խոյերը կգտնեն իրենց կեսին, իսկ երիտասարդ ընտանիքները աշնանը-ձմռանը կարող են համալրում ակնկալել։

Ցուլ

Ցուլերին  ծնող լինելու երջանկությունը (առաջին կամ հերթական անգամ) կտրվի գարնանը։ Այս ժամանակահատվածը հարմար է նաև զուգընկեր փնտրելու համար։ Գարունը կանցնի սիրո և ստեղծագործական ազատության նշանի ներքո։ Մի վախեցեք արտահայտվել և փորձել նորը՝ նույնիսկ եթե նախկինում չեք զբաղվել դրանով։

Գումար վաստակելու  հնարավորություն կտրվի ամռան վերջում։ Գումարը անմիջապես չի հայտնվի։ Նպատակին հասնելու ճանապարհին պետք է չվախենաք լրացուցիչ պարտավորություններից և անիմաստ մանրուքների վրա ժամանակ չվատնեք։ Եվ ձմեռը բավարար տնտեսած գումար կունենաք՝ Ձեր հարազատների և ընտանիքի համար թանկարժեք իրեր գնելու համար։ Այս ժամանակը հարմար է նաև անշարժ գույք գնելու համար։ Եթե մտադիր եք բնակարան կան ամառանոց  գնել, ապա ժամանակն է որոշում կայացնել։ Եթե բնակարանային հարցը Ձեզ մոտ լուծված է, ապա լավագույն ներդրումը կլինի ուսումը։

Երկվորյակներ 

Ձեզ համար լավագույն լուծումը նախագծերի, սպասելիքների և համակարգերի բացակայությունն է։ Շարժվելով ըստ խիստ նախագծի՝ ցավոք, այս տարի բարդ կլինի հասնել ինչ-որ բանի։ Սակայն եթե ապրեք այն ինքնաբերաբար, թեթև՝ վայելելով և գնահատելով այն, ինչ որ ունեք, այս դեպքում աստղերը խոստանում են, որ ամեն ինչ լավ կդասավորվի։

Տարվա սկզբում՝ նույնիսկ եթե իրավիճակը  անելանելի թվա, ոչ մի դեպքում վարկեր մի վերցրեք և պարտքով գումար մի խնդրեք ազգականներից ու ծանոթներից։ Սա կարող է ավելի մեծ խնդիրներ և ծախսեր առաջացնել։ Գարնանը  բաց չթողեք առաջընթաց ստանալու և վերջապես աշխատանքը փոխելու հնարավորությունը։ Աշնանը Ձեզ կուրախացնեն ազգականները. երեխաներն՝ իրենց հաջողություններով, սիրելիները՝ հոգատարությամբ։ Նրանք, ովքեր պատրաստվում են երկարատև գործուղման, պետք է պատրաստ լինեն նոր ռոմանտիկ հարաբերությունների։

Խեցգետին

Այս նշանի ներկայացուցիչները պետք է բոլոր կողմերից «ցնցումներին» պատրաստ լինեն։ Տարին փոփոխություններով  լի է։ Տարվա առաջին կեսը նշանավոր կլինի մտերիմների հետ հարաբերությունների կտրուկ փոփոխություններով՝ ինչպես լավ, այնպես էլ վատ առումով։ Հնարավոր է բնակավայրի փոփոխում, տեղափոխություն, կամ ուղղակի տարբեր ուղեւորություններ։ Հունվարին երիտասարդ Խեցգետինների մոտ կարող են նոր հարաբերություններ սկսվել, որոնք կավարտվեն ընտանիքի ստեղծմամբ։

Ֆինանսական վիճակը կլավանա աշնանը։ Մի վախեցեք, առաջ նայեք՝ հիմնվելով ինտուիցիայի վրա։ Եվ ամենակարևորը՝ վստահեք ձեր ուժերին։

Առյուծ         

Հաջողակ տարի՝ բոլոր բնագավառներում։ Աստղերը բարենպաստ են Ձեր նկատմամբ և հաճախ կպարգևեն երջանկության պահեր։ Մտապահած գրեթե ամեն բան կիրականանա։ Ճանապարհին կհայտնվեն և նոր  օգտակար ծանոթություններ, և արժանապատիվ աշխատանք, և սեր։ Կարևոր է՝ ճակատագիրը տխրությամբ և անորոշությամբ չվշտացնել  և չհիասթափվել, եթե ինչ-որ բան չստացվի։
Գումար վաստակելու ամենաբարենպաստ ժամանակաշրջանն է ձմեռը և գարունը։ Եթե հավելյալ գումար կլինի, ավելի լավ կլինի ծախսել այն սեփական հետաքրքրությունների վրա,այլապես կարող եք հետագայում ափսոսալ, որ բաց եք թողել հնարավորությունը։

Կույս

Տարին խոստանում է իրադարձություններով և մի շարք զարգացող հնարավորություններով հագեցած լինել։Կույսերը պետք է կարողանան տնօրինել այս ընթացքը՝ սեփական ձեռքերով ստեղծելով երջանկությունը։ Ճակատագիրը եկամուտի կանոնավորում եւ հաջողություն է խոստանում անձնական կյանքում։ Կարևոր է՝ չանտեսել արտաքին աշխարհից եկող որևէ հնարավորություն և չփակվել սեփական կաղապարում։ Պատահական ծանոթություն, հետաքրքրությունների շրջանակի ընդլայնում՝ ամեն իրադարձություն կարող է Ձեր կյանքում նշանակալից փոփոխության հանգեցնել։

Աշնանը լուրջ հիվանդության կամ հին քրոնիկ երևույթի սրացման վտանգ կա։ Աչալուրջ եղեք և զբաղվեք Ձեր առթղջությամբ։

Կշեռք
Տարվա սկզբից պետք է տրամադրվել աշխատանքային պրոցեսին։ Աշխատանքը շատ ժամանակ և ջանքեր կպահանջի, իսկ փոփոխություններն ու խոչընդոտները՝ արագ լուծումներ և համարձակ միջոցներ։ Ուստի հանգստանալու ժամանակ իրականում չեք ունենա։ Մի վախեցեք նորույթներից, մի երկմտեք աշխատաքի վայրն ու նույնիսկ մասնագիտությունը փոխելու մասին։ Դուք կարող եք ինքներդ  Ձեզ գտնել որպես մասնագետ սեփական հետաքրքրություններից մեկում։ Ընտանեկան հարցերում և ռոմանտիկ հարաբերություններում հակառակը՝ տարին կլինի հանգիստ, առանց էական փոփոխությունների։

Կարիճ
Ձմռանը սերը կթակի ձեր դուռը։ Կրքի և զգացմունքների հրավառության ներքո աշխատեք չկորցնել առողջ բանականությունը․ պայծառ և հստակ մտքերը Ձեզ անհրաժեշտ կլինեն ամռանը, երբ կարիերայում լուրջ փոփոխությունների հնարավորություն կունենաք։ Բաց մի թողեք շանսը՝ այս տեսակ բարենպաստ համադրությունը 10-12 տարվա մեջ մեկ անգամ է լինում
Այն Կարիճները, որոնք չեն կապում իրենց կյանքը կարիերայի հետ, կարող են թույլ տալ իրենց ամբողջությամբ տրվել զգացմուններին։ Ընտանիքում համլրում է հնարավոր։

Աղեղնավոր

2016-ից մեծ նվերներ մի ակնկալեք և ավելորդ հույսեր մի ունեցեք։ Եղեք հետևողական ու զգույշ։ Աշխատանքային ոլորտում սպասողական դիրք զբաղեցրեք, աշխատեք չտրվել սադրանքներին և առաջ չընկնել՝ պահպանելով անվրդով հանգստությունը։ Խուսափեք չհաշվարկած քայլերից, ռիսկային որոշումներից և չափավորեք Ձեր ցանկությունները։ Անհոգությունն ու իմպուլսիվությունը միայն խնդիրներ կառաջացնեն։ Միայն համբերատարությամբ Դուք կպահպանեք հավասարկշռությունն ու բոլոր գործերի սահուն ընթացքը։

Այծեղջյուր
Այս տարի հարկավոր է շատ և լարված աշխատել և տանը, և աշխատավայրում։ Հավաքեք Ձեր ուժերը և մի վախեցեք դժվարություններից, որովհետև արդյունքը ոչ միայն եկամուտ կբերի, այլև վաստահություն սեփական կարողություններում։ Մի վախեցեք կիսել Ձեր խնդիրները կոլեգաների և մտերիմների հետ։ Նրանք կհուշեն ճիշտ լուծումների ճանապարհը։
Առողջությունը պահպանելու համար հետևեք սննդակարգի, քնի և հանգստի ռեժիմին, հաճախ զբոսնեք, զբաղվեք սպորտով։ Անձնական կյաքում փոփոխություններ չեն սպասվում, սակայն տարին նոր և հետաքրքիր ծանոթություններ է խոստանում։

Ջրհոս

Եկել է մեծ ձեռքբերումների ժամանակը։ Հավաքեք ուժերը և պատրաստվեք իրականացնել նախկինում մտածած ծրագերը։ Ստեղծեք Ձեր սեփական գործը, բարձրացրեք մասնագիտական մակարդակը, սակայն պետք չէ գոռոզանալ. կարևոր է պահպանել  թիմային աշխատանքը և  ընկերական շփումը կոլեգաների հետ, չէ՞ որ շատ հարցերում կոլեգաներից է  կախված Ձեր հաջողությունը։ Տարվա կեսին սպասվում է հետաքրքիր ուղեվորություն և նոր տպավորություններ։
Հիշեք, որ աշխարհի բոլոր գումարները հնարավոր չէ վաստակել․մտերիմները կարող են ուշադրության պակաս և օտարություն զգալ։ Ժամանակ տրամադրեք նրանց, նույնիսկ  ծանրաբեռնվածության ներքո։

Ձկներ

Կյանքի բոլոր ոլորտները կմնան հարաբերական հավասարակշռության մեջ։ Տարին ավելի բարենպաստ կլինի ստեղծագործական ոլորտում արտահայտվելու համար։ Նախաձեռնող եղեք, ցույց տվեք Ձեր հեղինակությունը, եղեք հետևողական և համառ, և թող Ձեզ չմտահոգի մյուսների կարծիքը։ Հավատարիմ մնալով վարքի այս ռազմավարությանը՝ կարող եք հաջողության հասնել։ Մի կառչեք անցյալից, թողեք այն հետևում և նայեք միան առաջ։ Այդ ժամանակ կյանքը կփոխվի դեպի լավը։

Աղբյուրը՝  Klubber

19.02.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը մոդա