Ասկերանի շրջանում կորած քաղաքացուն մահամերձ են հայտնաբերել. հայտնի է նրա ինքնությունը.168.am

Հոկտեմբերի 25-ին ժամը 10:56-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակելու նպատակով ԱԱՀՍ փրկարարները մեկնել են Ասկերանի շրջան Կարմիր Գյուղ համայնքի մոտակա տարածք նույն համայնքի բնակիչ Վ. Հ.-ին որոնելու նպատակով, ով տնից դուրս է եկել հոկտեմբերի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում և չի վերադարձել:

 

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 13:53-ի դրությամբ ԱԱՀՍ փրկարարները Կարմիր Գյուղ համայնքի մոտակա անտառում՝ ձորում, հայտնաբերել են Վ. Հ.-ին մահամերձ վիճակում և տեղափոխել մինչև Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածք: Որտեղից «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ ա/մ-ով տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ նա մահացել է:

168.am

26.10.17 | քաղաքականություն