Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Առողջությունը վնասող 10 ամենավտանգավոր մթերքները (ֆոտո)

Ցավոք, մեր օրերում ավելի շատ են այն մթերքները, որոնք վնասակար են, քան օգտակարներն ու էկոլոգիապես մաքուրները: Այդ պատճառով այս կամ այն մթերքը գնելիս նախ հարկ է ուշադիր կարդալ դրա բաղադրությունը, հատկապես ուշադիր լինել անհայտ բաղադրիչների ուսումնասիրության հարցում:

Dailybest կայքը պատրաստել է մարդու առողջության համար 10 ամենավտանգավոր մթերքների ցանկը, որը ներկայացնում ենք ստորև:

1. Մթերքներ, որոն մեջ առկա են ԳՄՕ-ներ (Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիմենր).

Այս բաղադրիչը մերօրյա աշխարհում ամենավտանգավորներից է, և հաճախ անգամ հնարավոր չէ իմանալ, թե որ միրգը կամ բանջարեղենն է այն պարունակում:

 

2. Е-621, կամ նատրիումի գլուտամատ.

Մթերքը գնելիս նախ անհրաժեշտ է դրա բաղադրիչը կարդալ: Եվ եթե դրանում գտնեք վերոնշյալ բաղադրիչը, դրե’ք այն իր տեղը:

 

3. Շաքարին փոխարինող գնդիկներ.


Նման շաքարակիրները վտանգավոր են հատկապես մարսողական համակարգի համար: Ավելին, ընկնելով ձեր ստամոքս` դրանք կարող են առաջացնել քաղցի անհագ ցանկություն:

 

4. Պահածոյացված անալի ձկնեղեն.

Նման սննդամթերքը պետք է անպայման պահել յուղի մեջ, քացախն ու գինին չեն կարող այն թարմ պահել: Ուստի` ձկնեղենն այս տարբերակով գնելիս ուշադրություն դարձրե’ք, թե ինչով է այն փաթեթավորված և ինչպես է պահվում:

 

5. Արագ պատրաստվող ապուրներ:

Այս ապուրները պարունակում են համային հավելումներ և քիմիական նյութեր:

 

6. «Բարբարիսներ».

Գուցե, զարմանալի է, բայց այս կոնֆետները քիմիական էսենցիա են պարունակում, որոնք ունակ են անգամ պլաստիկե իրերը քայքայել: Նույնը տեղի է ունենում նաև մարդու ստամոքսում:

 

7. Տրանսյուղեր.


72,5% յուղայնությամբ անորակ կարագ գնել չարժե, դրանում առկա են տրանսյուղեր, ցածր տեսակի բուսայուղ: Իսկ բնական կարագի յուղայնությունը չի կարող ցածր լինել  82,5%-ից: Եթե նման կարագ չեք օգտագործում, կարելի է այն փոխարինել բուսայուղով:

 

8. Անալի կարմիր խավիար.

Կարմիր խավիարը երկար չի պահպանվում. և եթե ուտում եք անալի խավիար, հիշե’ք, որ դրանում կա քիմիական հավելում` ուռոտրոպին կամ կիտրոնաթթու:

 

9. Եգիպտացորենի ձողիկներ և նմանատիպ սննդամթերք.

Նմանատիպ սննդամթերք գնելը վտանգավոր է, քանի որ դրանք շաքար չեն պարունակում.: Շաքարն այրվում է 140°C ջերմաստիճանում, այդ պատճառով դրա փոխարեն` այս «համեղիկների» մեջ ավելացնում են ցիկլոմատ` շատ վտանգավոր շաքարափոխարինիչներ:

10. Մարմալադ.

Մարմալադի սիրահարներին ևս պետք է հիշեցնել, որ դրանք նույնպես քիմիական նյութեր ու ներկանյութեր են պարունակում:

21.01.16 | ժողովածու