Առեղծվածային դեպք «Կոշ» քրեակատարողական հիմնարկում. ճաշարանի սանհանգույցում հայտնաբերվել է 31-ամյա դատապարտյալի կախված դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ճաշարանի սանհանգույցում հայտնաբերվել է կալանավոր, 31-ամյա Ռոբերտ Գրիգորյանի դին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բնակվում էր Երևան քաղաքի Ազատության պողոտայում և դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման 2013 թվականի մարտի 4-ին և մեղադրվում էր ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1,1 կետի, 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի 1.1 կետի հատկանիշներով:
Նախկինում դատապարտված է եղել և ազատազրկվել էր 8 տարի: Նրա դին հայտնաբերվել է երկաթե ծորակի փականից կտորով կախված վիճակում:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել:

01.12.15 | հասարակություն