Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Առավոտյան շոկոլադե թխվածքը չի գիրացնում. հետազոտություն

Վերջերս կատարվող հետազոտությունները զարմացնում են։

Ամերիկյան Սիրաքյուսի համալսարանում ուսումնասիրել են կակաոյի օգտակար հատկությունները եւ պարզել, որ այն նպաստավոր ազդեցություն ունի ուղեղի ճանաչողական ունակությունների վրա (հիշողություն, կենտրոնացում)։ Իսկ Թել Ավիվի համալսարանի գիտաշխատողները պնդում են, որ առավոտյան մեկ կտոր շոկոլադե թխվածքը չի գիրացնի։

«Շոկոլադը պատրաստում է օրգանիզմին աշխատանքային օրվան։ Իսկ էլ երբ է պետք ուտել շոկոլադը, եթե ոչ նախաճաշին» ,- համոզված են Սիրաքյուսի համալսարանում։

Իսկ իսրայելական համալսարանում պարզել են, որ մեր նյութափոխանակությունն առավել ակտիվ է կատարվում առավոտյան, ուստի հենց այս ժամանակ պետք է ուտել, որպեսզի խուսափեք ավելորդ քաշից։

Համադրելով այս երկու ուսումնասիրությունները կարելի է գալ այն եզրակացության, որ շուտով շոկոլադե թխվածքները փոխարինելու են գալու վարսակի շիլաներին։

Բայց գիտնականները չեն մոռացել նշել, որ այս մեթոդը գործում է, եթե թխվածքը մաքուր կակաոից պատրաստված դառը շոկոլադով է եւ քիչ քանակությամբ շաքար կամ ճարպ է պարունակում։

Աղբյուրը՝ Daily Mail

13.10.16 | հասարակություն