Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Առաջին անգամ «Միսս ԱՄՆ» ճանաչվել է ամերիկյան բանակի սպան

Առաջին անգամ «Միսս ԱՄՆ» ամենամյա մրցույթի հաղթողն է ճանաչվել ամերիկյան բանակի սպա Դեշոնա Բարբերը։ Վաշինգթոնից 26-ամյա գեղեցկուհին ունի լեյտենանտի սպայական կոչում եւ իր հաղթանակը նույնպես օգտագործելու է ռազմական նպատակներով։

«Որպես կին, որը ծառայում է ԱՄՆ-ի բանակում, կարծում եմ՝ մենք տղամարդկանցից պակաս դիմացկուն չենք։ Սեռը չի սահամանափակում մեր հնարավորությունները ԱՄՆ-ում»,-նշել է գեղեցկուհին, որն իր հաղթանակով ցանկանում է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել վետերանների եւ զինծառայողների հետտրավմատիկ եւ վերականգնողական խնդիրների վրա։

Բարբերը մտադիր է երկարատեւ արձակուրդ վերցնել, որպեսզի հասցնի կատարել իր բոլոր պարտականությունները որպես «Միսս ԱՄՆ»։ Այժմ արդեն կադրերի ռեզերվում հայտնված սպան շաբաթական երկու անգամ է ծառայության գնում ամերիկյան բանակում։

Ի դեպ, սա Դեշոնա Բարբերի առաջին տիտղոսը չէ։ Ավելի վաղ նա արժանացել է «Միսս Կոլումբիա» կոչմանը։

Նշենք, որ Բարբերը սովորել է Վիրջինիայի համալսարանի բիզնես-մենեջմենթ ֆակուլտետում, սակայն ավարտելուց հետո որոշել է շարունակել հոր գործը՝ դառնալով սպա։

Աղբյուրը՝ BBC

06.06.16 | հասարակություն