Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Առանց հասկանալու ընտանիքը ավերելու 3 միջոց

1. Միջոցներին անհամապատասխան ապրելը
«Լավագույնը, որ կինը կարող է անել իր ամուսնու համար` սովորել չծախսել ավելի շատ, քան նա վաստակում է»:

Կինը, որն անկեղծ երախտագիտություն եւ հարգանք է զգում ամուսնու հանդեպ, ջանասիրաբար պլանավորում է բյուջեն եւ հետեւում է ընտանեկան բոլոր ծախսերին: Լավ կինը «Ընտանիք» անունով ձեռնարկության ջանասեր հաշվապահն է: Իսկ վատ կինը նա է, ով անընդհատ բողոքում է փողի պակասից: Հավատացեք, ամուսինների մեծամասնությունն առանց այն էլ ամեն ինչ անում է իր եկամուտը մեծացնելու համար: Պետք չէ նրանց մեջ անհաջողակի բարդույթ զարգացնել: Քաջություն ունեցեք ձեր հավատարիմ ամուսնուն «շնորհակալություն» ասելու նրա համար, որ ամեն օր աշխատում է ընտանիքի ապահովության համար: Այո, դուք գուցե թարմ մեքենայի կամ նույնիսկ թանկարժեք սննդի փող չունենաք: Բայց ամենավատը, որ կարող եք անել, ամուսնուն դրա մասին անընդհատ հիշեցնելն է:

2. Մշտական բացասական վերաբերմունք
Դու անընդհատ ինչ-որ բան ատում ես: Կամ քո մազերը, կամ տան թափթփվածությունը, կամ հարեւանին, կամ սպասք լվացող հին մեքենան, կամ այդ ամենը միասին: Իսկ հենց նա երեկոյան բնակարանի շեմքից ներս է մտնում աշխատանքային դժվար օրից հետո, անմիջապես նրա վրա ես թափում քո դժգոհությունը:
Իսկ այժմ պատկերացրեք, թե նրա համար ինչ դժվար է կրել այդ բեռը: Չէ որ աշխատանքում հազիվ թե դրական բաներ է լսում: Տղամարդիկ սիրում են տուն գալ եւ տանը հարմարավետություն զգալ: Նրանք ուզում են հանգստանալ: Այդ պատճառով նրանց մշտական հարձակումների, հետապնդման, բողոքների մի ենթարկեք: Նրանց հնարավորություն տվեք գոնե տանը ցավի եւ հիասթափությունից բացի, ինչ-որ բան զգալ: Իհարկե ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է բողոքել եւ քննադատել: Բայց դուք կարող եք դա ծիսակարգի, ամենօրյա սովորույթի վերածել, նույնիսկ չնկատելով այդ ճակատագրական փոփոխությունները:

3. Դուք ձեր շահերն առաջին տեղում եք դնում

Երբ ձեր երեխաները, մայրիկը, լավագույն ընկերները եւ կարիերան ձեր ամուսնուց ավելի կարեւոր են դառնում, դուք պետք է գիտակցեք, որ նրան հստակ ազդանշան եք ուղարկում, որ նա կարեւորություն չունի: Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը մի քանի տարի շարունակ ամեն օր ձեզ այդ ուղերձն է հղում: Դժբախտաբար այդպես փակ շրջան է ստացվում: Դուք անտեսում եք նրան, նա ձեզ համար ավելի փափկամորթ եւ անհետաքրքիր է դառնում, դուք նրան ավելի խիզախաբար եք անտեսում… Ինձ թվում է` ամուսնությունների մեծամասնությունն այսօր քայքայվում է հենց այն պատճառով, որ ամուսիններից մեկը մյուսին հոգ տանելու անհրաժեշտություն չի տեսնում: Մարդկանց անտեսելը եւ կարիերա ստեղծելու ձգտումը կարող են ավերել ձեր կյանքը:

Աղբյուրը` Creu

06.06.16 | հասարակություն