Առակներ սուրճի մասին

Սուրճի սիրահարներին, որոնք առավոտը չեն կարող սկսել առանց այդ ըմպելիքի, նվիրվում է հետեւյալ առակը:

Հեղինակավոր բուհ-ի շրջանավարտների խումբը, որը հրաշալի կարիերա է արել, հյուր է գնում իրենց նախկին պրոֆեսորին: Այցի ընթացքում զրուցում են աշխատանքի մասին. շրջանավարտները բողոքում են բազմաթիվ դժվարություններից եւ կենսական խնդիրներից: Իր հյուրերին սուրճ առաջարկելով՝ պրոֆեսորը գնում է խոհանոց եւ վերադառնում է սուրճի սկուտեղով, որի վրա տարբեր գավաթներ կային` ճենապակյա, ապակե, պլաստիկե, հախճապակյա: Որոշները պարզ էին, մյուսները` թանկարժեք: 

Երբ շրջանավարտները վերցնում են գավաթները, պրոֆեսորն ասում է. 

Ուշադրություն դարձրեք, որ բոլոր գեղեցիկ գավաթները վերցրել եք, մինչդեռ հասարակները եւ էժանները մնացել են: Եվ չնայած ձեզ համար բնական է` լավագույնը ձեզ ցանկանալ, հենց դա էլ ձեր խնդիրների եւ սթրեսների աղբյուրն է: Հիշեք, որ գավաթն ինքնին սուրճն ավելի լավը չի դարձնում: Ամենից հաճախ այն ուղղակի ավելի թանկ է, բայց երբեմն թաքցնում է այն, ինչ մենք խմում ենք: Իրականում ձեր ուզածն ընդամենը սուրճ էր, ոչ թե գավաթ: Բայց դուք գիտակցաբար ընտրեցիք լավագույն գավաթները, իսկ հետո նայեցիք, թե ում ինչ գավաթ է բաժին հասել: Իսկ այժմ մտածեք. կյանքը սուրճ է, իսկ աշխատանքը, փողը, հասարակական դիրքը` գավաթներ: Դրանք ընդամենը գործիքներ են կյանքն ապահովելու եւ պահպանելու համար: Թե մենք ինչ գավաթ ունենք, չի որոշում եւ չի փոխում մեր կյանքի որակը: Երբեմն կենտրոնանալով միայն գավաթի վրա` մենք մոռանում ենք վայելել հենց սուրճի համը: Առավել երջանիկ մարդիկ նրանք չեն, որոնք ունեն ամենալավը, այլ նրանք, ովքեր լավագույնն են քաղում իրենց ունեցածից: 

 

Աղբյուրը` Kleo

27.05.16 | հասարակություն