Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Առակ՝ սիրո եւ բաժանման մասին

Դաշտի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը եւ նայում էին սիրային զույգի։ Բաժանումն ասում է .

— Ես վստահ եմ, որ կարող եմ բաժանել նրանց։

— Թույլ տուր ես մի քայլ կատարեմ, իսկ հետո դու կարող ես անել այն, ինչ ցանկանում ես։ Հետո արդեն պարզ կդառնա, թե ով էր իրավացի,- պատասխանում է Սերը։

Սերը մոտենում է զույգին, հպվում նրանց, տեսնում երիտասարդների աչքերում փայլող սիրո կայծը եւ ասում.

— Իսկ հիմա քո հերթն է։

— Այժմ ես ոչինչ չեմ կարող անել։ Ես նրանց ավելի ուշ կմոտենամ,- նշում է Բաժանումը։

Որոշ ժամանակ անց Բաժանումը, հուսալով, որ զույգի սերը մարել է, ցանկանում է մտնել նրանց տուն, բայց զույգի հայացքում տեսնելով Երախտագիտության զգացումը՝ մտածում է. «Ավելի ուշ կգամ»։

Տարիներ անց, երբ զույգն արդեն երեխաներ էր ունեցել, Բաժանումը այցելում է նրանց։ Բայց տեսնելով նրանց աչքերի Հարգանքն ու Փոխըմբռնումը, նորից մտածում է. «Ավելի ուշ կգամ»։

Կրկին ժամանակ է անցնում, եւ Բաժանումը կրկին հանդիպում է այս ընտանիքին, որտեղ երեխաներն արդեն մեծացել ու հասունացել էին։ Նայելով նրանց աչքերին եւ նկատելով փոխադարձ Վստահությունը՝ ասում է. «Ավելի ուշ կգամ» եւ հեռանում։

Տարիներ են անցնում եւ արդեն ընտանիքում թոռնիկներն են վազվզում ու խաղում։ Բաժանումը գալիս ու տեսնում է ծեր մի կնոջ եւ մտածում է. «Վերջապես եկավ իմ ժամանակը»։ Հենց որ Բաժանումը ցանկանում էր նայել կնոջ աչքերին, վերջինս վեր է կենում ու գնում ամուսնու գերեզմանին։

«Հավանաբար, ուշացել եմ»,- մտածում է Բաժանումը,- ժամանակը իմ փոխարեն արել է իմ գործը։ Եվ Բաժանումը նայում է կնոջ լացակումած աչքերին ու տեսնում Հիշողություն՝ Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, ՀիեՀիշողության եւ Վստահության հիշողություն։

 

 

Աղբյուրը՝ Cluber

 

 

14.07.15 | հասարակություն | քաղաքականություն