Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ապրումներ, որոնք դու բաժանումից հետո ես զգում

1. Դու չես կարող պայքարել ինչ-որ մեկի համար, որն արդեն որոշել է չպայքարել քեզ համար: 

2 . Դու քեզ սարսափելի ես զգում, որովհետեւ քեզ ամբողջությամբ նվիրել ես մեկ այլ մարդու: Քո ամբողջ վստահությունը, հույսերը: Եվ երբ ոչինչ չի ստացվում, ժամանակ է պետք այդ վստահությունը եւ հույսը վերականգնելու համար: 

3. Ինչ-որ մեկին սիրելը ամենախիզախ բանն է, որ կարող ես անել: Իսկ ինչ-որ մեկին սիրելուն վերջ տալը` ամենդժվար բանը: 

4. Դու ամեն առավոտ արթնանում ես նրա մասին մտածելով, ասես` նա դեռ կողքիդ է, թեկուզ եւ քո երազներում (կամ մղձավանջներում):

5. Դու մի քիչ խելագարվում ես: Բայց քեզ թույլատրելի է: Լաց եղիր, տառապիր: Գրանցվիր ծանոթությունների կայքում: Հաշիվդ ջնջիր: Դարձյալ գրանցվիր: Գնա սարսափելի ժամադրության: Գլուխդ պտտվում է, ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ուզում եւ ինչ ես անում: 

6. Մարդիկ քո կյանք են գալիս ինչ-որ պատճառով, եւ այդ պատճառները երբեմն փոխվում են: 

7. Արարքները բառերից ավելի պերճախոս են: Նա որոշել է քեզ հետ չլինել, նա մնալու տարբերակ ուներ, բայց որոշել է հեռանալ: 

8. Դու երկու ծայրահեղ տարբերակ ունես. կամ դու ընդհանրապես ոչինչ չես ուտում, կամ էլ ընդհակառակը միայն ուտում ես` սթրեսդ հանգստացնելու համար: 

9. Նա քեզ ասել է, որ այժմ դու իր կյանքում գլխավորը չես, ուրեմն դադարիր մտածել նրա մասին, որպես քո կյանքի կարեւոր էակի: 

10. Եվ այսպես, նա այժմ ուրիշ մեկի հետ է քնում, եւ դու ուզում ես այդ կնոջ ձեռքերն ու ոտքերը ջարդել: Բայց կարեւոր չէ, թե ում հետ, կարեւորը` ոչ քեզ հետ: 

11. Նրա մասին մտածիր երկու տարբերակով: Դու կառչել ես առաջին տարբերակից. նա ինչպիսին էր, երբ դուք հանդիպում էիք: Բայց այդ մարդն արդեն չկա: Իրականությունը  նրա երկրորդ տարբերակն է, որը թողել է քեզ: Եվ որքան արագ ընդունես այն, որ նա անտեսում է քո sms-ները եւ անտարբեր է քո հանդեպ, այնքան ավելի լավ: 

Աղբյուրը` Creu

 

26.03.16 | հասարակություն | քաղաքականություն