Ապրիլյան պատերազմից հետո սայլակին գամված հերոսին կարող են ապաքինել Գերմանիայում. նա հայցում է մեր օգնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Ռոլանդ Սահակյանը Արմավիրի մարզի Այգեշատ գյուղից է: Զորակոչվել է բանակ Արցախի սահմանները պաշտպանելու և 2016թ. ապրիլի 4-ին ծանր վիրավորւմ ստանալով՝ ականապայթունային համակցված թորակսաբդոմինալվիրավորում՝ աջ թոքի ստորին բլթի, լյարդի, կերակրափողի, ստամոքսի, փայծախի, Տհ9 մակարդակով ողնուղեղի վնասում աջակողմյան հեմոպնևմոթորաքսով, ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունք, մեր հայենի բժիշկներն արել են ամեն հնարավորը, բուժման կուրս է շարունակել նաև Մոսկվայում:

 

Մինչ օրս բուժվում է թիվ մեկ համալսարանական կլինիկայում, որտեղ մեր բժիշկները մեծ հոգատարությամբ զբաղվում են Ռոլանդի ապաքինմամբ: Այսօր տղան գամված է հաշմանդամի սայլակին, մարմնում ունի բեկորներ, ինքնուրույն չի կարողանում իր կարիքներն հոգալ, ունի բժշկական միջամտություն, 1-ին կարգի հաշմանդամ է: Հետագա բուժման համար ընտանիքը դիմել է Գերմանիայի Դաշնության կլինիկաներից մեկը և ստացել բուժման հրավեր,  դրա համար նրան անհրաժեշտ գումարից պակասում է 12000 Եվրո: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, ուստիև Ռոլանդը դիմում է հայրենակիցների աջակցությանը: 

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Ռոլանդ Սահակյանի անունով բացվել են հաշվեհամարներ.

16046053681800 ՀՀ ԴՐԱՄ;

16046053681801 ԱՄՆ ԴՈԼԱՐ;

16046053681802 ԵՎՐՈ;

16046053681803 ՌԴ ՌՈՒԲԼԻ;

SWIFT: ARMJAM22:

Ռոլանդի հեռախոսահամարն է՝ +37493 414 542, հայրիկի՝ Սահակյան Քաջիկի հեռախոսահամարն է՝ +37493 595 634:

 

 

30.10.17 | քաղաքականություն